‘ԱՄՆ-ը ճանաչել է Սոմալիի կառավարությունը’

620

Վաշինգտոնը 1991 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Սոմալիի կառավարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Սոմալիի նորընտիր նախագահ Հասան Շեյխ Մոհամադի  հետ հանդիպումից հետո, փոխանցում է France-Presse-ը:

«Վաշինգտոնն ակնկալում է բաց, թափանցիկ երկխոսություն այն մասին, թե ԱՄՆ-ն է՛լ ինչով կարող է օգնել Սոմալիի ժողովրդի երազանքների իրականացմանը»,- ասել է Քլինթոնը Մոհամադի հետ հանդիպման ժամանակ:

1991թ. Մուհամեդ Սիադ Բարեի բռնապետական ռեժիմի տապալումից հետո Սոմալիում ձևավորված նոր կառավարությունը մինչ օրս փորձում է իր իշխանությունը հաստատել երկրի ողջ տարածքում: 20 տարի շարունակ երկրում քաղաքացիական պատերազմ է ընթացել կառավարության և իսլամիստական խմբավորումների միջև: Նախորդ տարվա  սեպտեմբերին իշխանություններին հաջողվել է Աֆրիկյան միության զորքերի օգնությամբ իսլամիստներից ետ խլել բոլոր խոշոր բնակավայրերը, ինչպես նաև մայրաքաղաք Մոգադիշոն:

Նախորդ հոդվածը‘Ֆուտզալ. Մակեդոնիա-Հայաստան՝ 1:1’
Հաջորդ հոդվածը‘Գնացքից ցած ընկած ուղևորը շարժակազմի ետևից վազել է յոթ կիլոմետր’