‘ԱՄՆ-ը Մալիի ընդդիմադիրներին ահաբեկիչներ է հայտարարել’

593

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը Մալիում գործող Անսար ադ-Դին իսլամիստական խմբավորումը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել, տեղեկացնում է Lenta կայքը:

Պետքարտուղարության տվյալներով՝ խմբավորութմը համագործակցում է «Իլամական Մահրեբի երկրներում Ալ-Քաեդա» ահաբեկչական շարժման հետ: Կազմակերպությունները միասին մարտնչել են Մալիի կառավարական բանակի  և Ֆրանսիայի զորաջոկատների դեմ:

ԱՄՆ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Անսար ադ-Դինի ահաբեկիչները պատասխանատում են 2012թ-ին Ագելհոկ քաղաքում իրականացված հարձակման համար, որի հետևանքով մալիի 82 զինծառայող էր զոհվել, ևս 30 զինծառայող գերեվարվել: Բացի այդ, խմբավորման անդամները կտտանքների են ենթարկել և սպանել իրենց վերահսկողության տակ հայտնվող քաղաքների այն բնակիչներին, ովքեր չեն կիսում իրենց քաղափարախոսությունը:

Նախորդ հոդվածը‘Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ ներխուժած քաղաքացու գործով վարույթ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզը գիշերը կժամանի Երեւան՝ հավաքականին միանալու համար’