‘
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ: Վաշինգտոնը նրան մեղադրում է մարդու իրավունքների խախտումների մեջ:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև հյուսիսկորեական ղեկավարության տասնյակ այլ ներկայացուցիչների և «միջին օղակի» պաշտոնյաների նկատմամբ:
Փհենյանն արդեն բազմիցս միջազգային պատժամիջոցների օբյեկտ է դարձել իր միջուկային ծրագրի պատճառով: ԱՄՆ-ի այս նոր քայլը վերլուծաբանները համարում են այդ երկիրն ավելի շատ մեկուսացնելու փորձ:
Փոխանցում է euronews-ը:
‘