‘ԱՄՆ-ը մերժել է Սիրիայի ՌՕՈՒ ինքնաթիռներին հարված հասցնելու՝ սիրիական ընդդիմության խնդրանքը’

853

ԱՄՆ վարչակազմը մերժել է Սիրիայի  իշխանությունների կողմից զինված ապստամբների դեմ օգտագործվող ՌՕՈՒ ինքնաթիռներին և ուղղաթիռներին հարված հասցնելու՝ սիրիական ընդդիմության խնդրանքը: Նման խնդրանքով մի քանի օր առաջ ապստամբների ներկայացուցիչները դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ նրա Մերձավորարևելյան այցի ժամանակ: «Մենք տեղյակ ենք այդ խնդրին, սակայն այս պահին ՆԱՏՕ-ն մտադիր չէ զինված ուժեր մտցնել Սիրիա: Ես կարծում եմ, որ Patriot հրթիռների մարտկոցները, որ տեղակայվել են Թուրքիայում… կարող են ծառայել միայն որպես պաշտպանության միջոց, իսկ Թուրքիայի ռազմաօդային ուժերն էլ սեփական տարածքը պաշտպանելու համար են»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Օբամայի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ռազմական օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նաև բազմիցս ընդգծել է, որ տեսանելի ապագայում մտադիր չէ քննարկել Սիրիայի երկնքում անօդաչու գոտի ստեղծելու հարցը, հաղորդում է РИА Новости –ն:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Այն, որ Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից, չի կարելի համարել ԱՄՆ-ի հաջողությունը’
Հաջորդ հոդվածը‘Բուրջանաձեի կուսակցությունը նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով’