‘ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում նոր պատերազմ է սադրում. Եվրոպան դեմ է’

1810

Միացյալ Նահանգները պատրաստ է տևական հակամարտության Իրանի հետ:

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի խոսքով՝ 2018 թ. առաջին կեսն ամենահարմար ժամանակն է իսլամական հանրապետության վրա հարձակվելու համար: Ցանկալի արդյունքի հասնելու համար Վաշինգտոնին անհրաժեշտ է ԵՄ աջակցությունը, սակայն եվրոպացիները գերադասում են ոչ թե հակամարտել իրանցիների հետ, այլ առևտուր անել: Իսկ Վաշինգտոնին Եվրամիության այս դիրքորոշումը նյարդայնացնում է:

Մաքմասթերը իրանական տնտեսության մեջ ներդրումներ կատարողներին մեղադրել է Թեհրանի հրթիռային ծրագրին աջակցելու մեջ:

ԻՊ-ից հետո, որը դեռ պահպանում է վերահսկողությունը Սիրիայի որոշ շրջաններում, Իրանը Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենասկզբունքային հակառակորդն է: 2017 թ. Սպիտակ տունը իսլամական հանրապետությունն անվանեց «աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավորը» և հասկացրեց, որ մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: ԱՄՆ նախագահն Իրանին սպառնում է վերանայել միջուկային գործարքը, որը կնքվել է այն ժամանակ, երբ իշխանության ղեկին դեմոկրատներն էին: Եթե համաձայնագիրը չեղարկվի, առևտրային սահմանափակումները կարող են շոշափել ոչ միայն մերձավորարևելյան այդ երկրի, այլև նրանց շահերը, ովքեր այնտեղ բիզնես են անում:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Ազգայնականության նոր վտանգները»’
Հաջորդ հոդվածը‘Հարց ՀՀ իշխանություններին. Ինչպե՞ս որակել ձեր անտարբերությունը շարժման 30-ամյակի հանդեպ’