‘ԱՄՆ-ը մտահոգված է զորքերի շփման գծում լարվածության մեծացմամբ’

882

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության մեծացման կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Մենք ցավակցում ենք զոհերի և վիրավորների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը և պահպանել զինադադարի ռեժիմը: Հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Վրեժխնդրության ակցիաները և բռնությունների շարունակումը ավելի են բարդացնում հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ը կոչ է անում երկու երկրների ղեկավարներին առաջիկայում հանդիպել՝ հիմնական հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար: «Մենք նաև կողմերին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի հրավերը՝ սկսելու բանակցային գործընթացը, որը կարող է նպաստել հասնելու խաղաղ կարգավորման: Մենք պաշտպանում ենք Մինսկի խմբի գործընթացը և պատրաստ ենք աջակցելու հակամարտության կարգավորման ջանքերին», APA-ի փոխանցմամբ՝ ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի դատարանը հեռակա կալանքի որոշում է ընդունել նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի.ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում կխաղա Կասիլյասը’