Ամերիկյան զինվորականները դրոնով հարված են հասցրել «Իսլամական պետոթյուն» խմբավորման գրոհայիններին՝ ի պատասխան օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում որոտացած պայթյունների, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությանը։
Ինչպես տեղեկացնում են՝ Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում գրոհի արդյունքում զոհվել է ԻՊ մեկ զինյալ, որը, ենթադրաբար՝ առնչություն ուներ Քաբուլի օդանավակայանի պայթյուններին։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ավիահարվածը թույլատրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ հրամանն արձակել է երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Փոխանցում է BBC-ն։