‘ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի դեմ’

1893

Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի դեմ՝ Մեծ Բրիտանիայում Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման կապակցությամբ: Տնտեսագետների կարծիքով՝ առայժմ այդ պատժամիջոցները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի տնտեսության համար: Սակայն Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել:

ԱՄՆ նախագահի վարչակազմը օգոստոսի 24-ին պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել, որում նկարագրվում են Ռուսաստանի դեմ օգոստոսի 27-ից ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցները:

Պատժամիջոցները մտցվում են երկու փուլով, քիմիական և կենսաբանական զենքերի նկատմամբ վերահսկողության մասին 1991 թ. ընդունված օրենքի շրջանակներում:

Պատժամիջոցների այս փաթեթն արդեն Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունն անվանել է «դրակոնյան»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է գնել Սալահին’
Հաջորդ հոդվածը‘Հրաձգություն Ֆլորիդայում. կան զոհեր’