ԱՄՆ իշխանությունները որոշել են Ուկրաինային 275 մլն դոլար ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել, դրա մեջ մտնում է զինամթերքը HIMARS համազարկային կրակային ռեակտիվ համակարգերի համար։
Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Associated Press գործակալությունը։
Օգնություն տրամադրելու մասին տեղեկությունը CNN հեռուստատեսության եթերում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
Օգնության նոր փաթեթը մեծ մասամբ ռազմամթերք է պարունակում, նշում է AP-ն։ Դրանք տրամադրվելու են Պենտագոնի պահեստներից։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կիևին տրամադրվող հերթական խմբաքանակի մեջ նոր զենքեր չեն լինի, որոնք նախկինում ԱՄՆ-ն Ուկրաինային չի տրամադրել։
Փոխանցում է tass.ru-ն։
