‘
ԱՄՆ, Ուկրաինա և Գերմանիա՝ ահա այն երեք պետությունները, որոնց ռուսաստանցիները համարում են իրենց թշնամին: Մայիսի 19-22-ը Լավանդա-կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքներով՝ «ո՞ր հինգ երկրներն եք համարում առավել թշնամաբար տրամադրվածը Ռուսաստանի հանդեպ» հարցին պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. 69 %-ն անվանել է ԱՄՆ-ը, 50 %-ը՝ Ուկրաինան, 24-ական %՝ Գերմանիան, Լատվիան և Լիտվան: Այնուհետև գալիս են՝ Լեհաստանը, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը և Ֆրանսիան:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ Ռուսաստանի նկատմամբ ամենից բարեկամական տրամադրված երկրներ են համարվում Բելառուսը՝ 46 %, Չինաստանը՝ 39 %, և Ղազախստանը՝ 34 %:
Սոցհարցումն անցկացվել է ընտրողաբար, երկրի 48 շրջանների 137 բնակավայրերում, 18 և բարձր տարիքի 1600 քաղաքային և գյուղական բնակչության շրջանում:
Փոխանցում է euronews-ը:
‘