‘ԱՄՆ-ը ուկրաինացի պաշտոնյաներին նոր պատժամիջոցներով է սպառնում’

751

ԱՄՆ-ը խոստանում է Ուկրաինայի պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի  Փայեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեղի ունեցածի համար մեղավոր է համարում նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայում բռնությունների համար մեղավոր անձանց վրա ազդելու բոլոր հնարավոր տարբերակները: «Ինչ վերաբերվում է պատժամիջոցներին, ապա ԱՄՆ-ը արդեն որոշ պաշտոնյաների համար, (ում  Մայդանի դեմ ուժի կիրառման հետ ենք կապում ) չեղյալ է հայտարարել մուտքի արտոնագրերը: Մենք ասում ենք, որ մեր քաղաքականության բոլոր գործիքները սեղանին են, եւ ես ակնկալում եմ, որ շուտով Վաշինգտոնը նոր հայտարարություն կանի»,- հայտարարել է դեսպանը: 

Նախորդ հոդվածը‘Օդեսայի մարզխորհրդի ղեկավարի առաջին տեղակալը հրաժարական է ներկայացրել եւ լքել Ռեգիոնների կուսակցությունը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն տեսաուղերձ է հղել. Յանուկովիչը պետք է հեռանա. Տեսանյութ’