‘
ԱՄՆ-ը չի խոչընդոտի այն երկրներին, որոնք որոշել են զենք մատակարարել սիրիացի ընդդիմադիրներին, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ մարտի 18-ին վաշինգթոնում արված հայտարարությունը:
Քերիի հայտարարությունն արվել է ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերին այն մասին, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են անում ԵԽ-ին հանել Սիրիային զենք մատակարարելու արգելքը: ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ նախագահ Օբամայի կառավարությունը չի պատրաստվում միջամտել այն երկրների գործողություններին, որոնք կորոշեն աջակցել սիրիացի ապստամբներին: Ըսդ որում Քերին հավելել է, որ ԱՄՆ-ը մարդասիրական օգնությունից բացի ոչինչ չի պատրաստվում ուղարկել Սիրիա:
‘