‘ԱՄՆ-ը չի ճանաչում Պաղեստինը՝ որպես ինքնուրույն պետություն ‘

512

ԱՄՆ-ը մտադիր չէ Պաղեստինի ազգային վարչակազմը ճանաչել որպես «Պաղեստինի Պետություն», ըստ ИНТЕРФАКС-ի՝ երկուշաբթի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: «Մեր քաղաքականության համաձայն՝ մենք կշարունակենք այն (Պաղեստինը) անվանել Պաղեստինի վարչակազմ՝ այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չի բերվել որոշակի սահմաններով պետություն ստեղծելու մասին»,- ասել է Նուլանդը:  

Այս հայտարարությունն արվել է, երբ Նուլանդին խնդրել են մեկնաբանել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի՝ վերջերս արձակած հրամանը՝  երկիրը վերանվանել «Պաղեստինի Պետություն»: Դիվանագետը նշել է. «Չի կարելի պետություն ստեղծել սովորական հռետորաբանությամբ, անվանումներով և պիտակներով: Պետություն կարելի է ստեղծել միայն երկկողմ բանակցությունների միջոցով»:

Ինչպես հաղորդվել է, երկիրը վերանվանելու վերաբերյալ Մահմուդ Աբասի հրամանը կայացվել է ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակը բարձրացնելու վերաբերյալ միջազգային այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ նոյեմբերին կայացված որոշման արդյունքում: 

Նախորդ հոդվածը‘Սիլվիո Բեռլուսկոնի. Բալոտելին հոտած խնձոր է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին սատարողները. «Ազգային Միաբանություն», ՍԻՄ եւ ՀՔԴՄ ‘