Միացյալ Նահանգները չի ակնկալում, թե Փհենյանը կհետաձգի նոր միջուկային փորձարկումը ԿԺԴՀ-ում տարածվող կորոնավիրուսի պատճառով, երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք երբեք չենք տեսել, որ ԿԺԴՀ վարչակազմի համար առաջնահերթ լինեն սեփական ժողովրդի մարդասիրական կարիքները, և դրանք ստորադասվում են այդ ապակայունացնող ծրագրերին, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների տարածաշրջանի համար ու այդ սահմաններից դուրս»,- ասել է դիվանագետը, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հավանական է համարում Փհենյանի կողմից սպասվող միջուկային փորձարկման հետաձգումը։
Փրայսի խոսքով՝ ԿԺԴՀ-ն մինչ օրս «հրաժարվել է միջազգային COVAX մեխանիզմի գծով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր տրամադրելու բոլոր առաջարկներից»։
Փոխանցում է tass.ru-ն։