‘
ԱՄՆ-ը մտադիր է մինչև այս շաբաթվա վերջը պատժամիջոցներ սահմանել մի քանի անձանց նկատմամբ, որոնց անունները հիշատակվում են ռուսաստանյան քաղաքական վերնախավի կազմի վերաբերյալ զեկույցում: Զեկույցը հունվարի վերջին հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Այս մասին հաղորդել են Reuters և Washington Post գործակալությունների աղբյուրները:
Washington Post-ի տվյալներով՝ պատժամիջոցները տնտեսական բնույթի են և ուղղված են «նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապեր ունեցող օլիգարխների դեմ»:
ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցի՝ ռուսաստանյան վերնախավի կազմի վերաբերյալ հավելվածն այդպես էլ անվանված է՝ «Օլիգարխների ցուցակ», և այնտեղ ընդգրկված է 96 անուն: Այդ ցանկն ամբողջությամբ համընկնում է Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի ցանկին, որ 2017 թ. կազմվել է Forbes ամսագրի կողմից:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կարծիքով, սակայն՝ «Վաղուց են անցել այն ժամանակները, երբ Ռուսաստանում օլիգարխներ կային»:
Փոխանցում է BBC-ն:
‘