ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան կազմակերպությունների և մեկ ֆիզիակական անձի դեմ

346

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանյան երեք իրավաբանական անձանց և մեկ ֆիզիկական անձի դեմ՝ ԿԺԴՀ-ից ՌԴ-ին հրթիռներ փոխանցելու կապակցությամբ։

Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցներ են սահմանվել «224-ամյա ջոկատ» ավիաընկերության և նրա տնօրեն Վլադիմիր Միխեյչիկի նկատմամբ։ Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել  Աստրախանի մարզի Աշուլուկ և Վլադիմիրովկա հրաձգարանների նկատմամբ։ Պատժացուցակում են ընդգրկվել նաև չորս օդանավեր, որոնք, իբր, «օգտագործվել են ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռները և կից բեռները 2023 թ․ նոյեմբերին և դեկտեմբերին տեղափոխելու համար»։

Պատժացուցակում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում,  նաև ամերիկացի քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է բիզնես վարել պատժացուցակներում ընդգրկված կազմակերպությունների և անձանց հետ։

Նախորդ հոդվածըAustralian Open.Կարեն Խաչանովը կմրցի գերմանացի Դանիել Ալտմայերի հետ
Հաջորդ հոդվածըNBC․ Հանթեր Բայդենը չի ընդունել առնվազն 1,4 մլն դոլարի հարկերից խուսափելու մեղադրանքը