ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ, որն զգացվել է նաև հարևան Սիրիայում։
Այդ մասին ասվում է ամերիկյան նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք տրամադրելու ցանկացած անհրաժեշտ օգնությունը։ ԱՄՆ նախագահը Զարգացման միջազգային գործակալությանը և դաշնային իշխանությունների մյուս գործընկերներին հանձնարարել է գնահատել Միացյալ Նահանգների հնարավորությունները՝ տուժածներին առավելագույնս աջակցելու համար»,- գրել է Սալիվանը։
Փոխանցում է tass.ru-ն։