Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքում հայտնաբերված տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի սահմանների մոտ ստեղծել է կենսաբանական զենքի բաղադիչներ և մշակել է համաճարակաբանական իրավիճակն ապակայունացնող մեխանիզմներ, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ անմիջականորեն Ռուսաստանի սահմանների մոտակայքում, ըստ էության, ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ, մշակվել են համաճարակաբանական իրավիճակն ապակայունացնող մեխանիզմներ»,- ընդգծել է արտգործնախարարը։
Լավրովը նշել է, որ Պենտագոնի աջակցությամբ Ուկրաինայում իրականացվող չհայտարարված ռազմա-կենսաբանական ծրագրերն ուղղակի սպառնալիք էին ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի համար։
«Պատահական չէ, որ ամերիկացիները հնարավոր ամեն բան արեցին, որպեսզի իրենց փորձերի հետքերը վերացնեն այժմ «ազատագրված» տարածքներում»,- նշել է նախարարը։
Փոխանցում է tass.ru-ն։