‘
Օգոստոսի 22-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ կապված բրիտանական Սոլսբերիում քիմիական զենք կիրառելուն Մոսկվայի առնչության մեղադրանքների հետ:
Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքերի ոչնչացման և դրանց չտարածման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:
Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր, ապա նաև Սոլսբերիի հարևան Էյմսբերիում մի զույգի թունավորումները հիմք են հանդիսացել, որ ավելի քան 30 երկրներ արտաքսեն ռուսաստանցի դիվանագետներին:
Ռուսաստանը, բնականաբար, հերքում է իր մասնակցությունն այդ թունավորումներին:
Փոխանցում է euronews-ը:
‘