‘
Վաշինգտոնը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան շարունակի խախտել միջին և փոքր հեռահարության հրթիռները ոչնչացնելու վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:
Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը Կոլորադո-Սփրինգսում միջուկային զենքին և միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովում:
«Մենք հստակ հասկացրել ենք Ռուսաստանին և մեր դաշնակիցներին, որ մեր համբերությունն անսահման չէ: Մենք քայլեր կձեռնարկենք՝ մեզ և մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, եթե Ռուսաստանը չդադարեցնի պայմանագրի խախտումները և անպատասխան թողնի մեր մտահոգություններն »,- նշել է Ռոուզը:
Պետքարտուղարի օգնականի խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հրեշ ներկայացնելու խնդիր չունի, պարզապես ուզում է պահպանել պայմանագիրը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ-ի նկատմամբ առկա դժգոհությունների մասին: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘