ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի վիզային սահմանափակումներ է մտցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների դեմ՝ Աֆղանստանում կանանց նկատմամբ խտրական քաղաքականության կապակցությամբ։
Բլինքենի համապատասխան հայտարարությունը տարածել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Ամերիկյան կառավարությունը վճռականորեն դատապարտում է «Թալիբանի» գործողությունները։
«ԱՄՆ-ն աջակցում է աֆղանացի ժողովրդին և առաջվա պես հնարավոր ամեն ինչ անելու է բոլոր աֆղանացիների, այդ թվում՝ կանանց և աղջիկների իրավունքները և հիմնարար ազատությունները պաշտպանելու և դրանց նկատմամբ հարգանքը խորացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։