‘ԱՄՆ-ը վստահում է Սիրիայի «վտարանդի կառավարությանը»’

563

ԱՄՆ-ը հայտարարել է, որ վստահում է Սիրիայի ընդդմիադիր և հեղափոխական դաշինքին, որը  կազմավորվել է օրեր առաջ Դոխ քաղաքում կայացած  սիրիական ընդդիմադիր ուժերի խորհրդաժողովի արդյունքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նորաստեղծ ընդդիմադիր ուժը Վաշինգթոնի կողմից այսուհետ համարվելու է «Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչը»  և աջակցություն է ստանալու ԱՄՆ-ից, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զինամթերք տրամադրել Սիրիայում մարտնչող կողմերից ոչ մեկին:

Այսպիսով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան պաշտոնական Վաշինգթոնի կողմից դիտարկվում է որպես «վտարանդի կառավարություն», որը Բաշար  Ասադի տապալման դեպքում իշխանությունն իր ձեռքը կվերցնի: Միևնույն ժամանակ, Թոների խոսքերից պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առայժմ զգուշավոր քաղաքականություն է վարում Սիրիայի ընդդիմության նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Կրակ չկար, բայց ծխահեռացում են արել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանի խորհրդական. Ավելի լուրջ բանով զբաղվեք’