‘ԱՄՆ-ը վստահ է, որ համաձայնություն ձեռք կբերի Իրանի հետ’

614

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները մոտ են հաջող ավարտի: BBC-ին տված հարցազրույցում Քերին ընդգծել է, որ կողմերի քննարկած հարցերից և ոչ մեկը չի խոչընդոտի համաձայնություն ձեռք բերելու: Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ միջազգային հանրությունը, նախ և առաջ, պետք է համոզված լինի, որ Իրանի իշխանությունները միջուկային զենք չեն մշակում:

Անցյալ շաբաթվա վերջին Ժնևում անցկացվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի բանակցություններն Իրանի հետ: Բանակցությունների հաջորդ ռաունդը կմեկնարկի նոյեմբերի 20-ին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Լեհ ազգայնականները Վարշավայում գրոհել են Ռուսաստանի դեսպանատունը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Սիրիային ավելի քան 900 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել’