‘ԱՄՆ-ը և ԱՊԼ-ն կոչ են անում պայքարել «Իսլամական պետության» դեմ’

630

Հարյուրավոր իրաքցի քրդեր մասնակցել են «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կռվում զոհված հայրենակիցների՝ Փեշմերգի զինվորների (մահապարտների) հուղարկավորության արարողությանը:

Չդադարող զինված հակամարտության ֆոնին արտասահմանյան պետությունները կոչ են անում և խոստանում են մեծացնել Փեշմերգի և Բաղդադի ռազմական օգնությունը: Ամերիկյան օդուժը չի դադարեցնում գրոհները ԻՊ-ի մարտիկների դիրքերի վրա, միայն կիրակի օրը ինքնաթիռները չորս հարված են հասցրել Եփրատ գետի վրայի Խադիտա ամբարտակին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի պետք է հրապարակի իր պլանն ընդդեմ ջիհադականների: Այդ պլանով, սակայն, նախատեսված չէ ամերիկյան ցամաքային զորքերի միջամտություն հակամարտությանը:

Իսկ Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ Ալ-Արաբին կիրակի օրը այդ կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել միջոցներ հայթայթել և «քաղաքական կամք» դրսևորել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, որին գլխավոր քարտուղարը համարում է «սպառնալիք՝ հե՛նց տարածաշրջանի գոյությանը»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալված իսլամիստը ծրագրել էր Փարիզում ահաբեկչություն իրականացնել Բաստիլի գրավման օրը’
Հաջորդ հոդվածը‘Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցելու ԱՄՆ նախագահի հերթական ընտրություններին’