ԱՄՆ-ը և Գերմանիան պայմանավորվածություն են ձեռք բերել «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ

93

ԱՄՆ և ԳԴՀ իշխանությունները համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում և այդ մասին հայտարարելու են այսօր, հաղորդել է ամերիկյան Wall Stret Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյորների։

«ԱՄՆ-ը և Գերմանիան համաձայնության են եկել, ինչը թույլ կտա ավարտել ռուսաստանյան վիճելի գազատարի շինարարությունը»,- գրել է թերթը։

Պայմանավորվածությունների համաձայն՝ Վաշինգտոնը կվերանայի իր դիրքորոշումը գազատարի վերաբերյալ՝ հաշվի առնելով Բեռլինի շահերը։ Ընդ որում, ԱՄՆ-ը և Գերմանիան պատրաստ են պատասխան քայլեր ձեռնարկելու, եթե Ռուսաստանն սկսի էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես ճնշման գործիք Ուկրաինայի նկատմամբ։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է կրճատել այն ռիսկերը, որոնք գազատարը կարող է ներկայացնել Ուկրաինային և եվրոպական էներգետիկ անվտանգությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյուն նոր տեխնոլոգիաներ է կիրառում մարզումների ժամանակ
Հաջորդ հոդվածըDaily Telegraph․ Վատիկանի «դժոխային բնակարանը»