‘ԱՄՆ-ը և ԵՄ-ն քննարկում են Ուկրաինային ֆինանսական օգնություն տարմադրելու հարցը’

876

Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Եվրամիության հետ Ուկրաինային ֆինանսական օգնության փաթեթ պատրաստելու վերաբերյալ, հաստատել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Ընդգծում եմ, այժմ մենք բանակցությունների նախնական փուլում ենք: Մենք բանակցություններ ենք վարում ԵՄ-ի և այլ գործընկերների հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ, որը կարող է անհրաժեշտ լինել նոր տեխնիկական կառավարության նշանակումից հետո, երբ այդ երկիրը, ԱՄՀ-ի միջնորդությամբ,  տնտեսության առողջացման ճանապարհ դուրս գա»,-Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղարը: «Մեր ցանկացած որոշում կախված է Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումից և նոր կառավարության հետ մեր բանակցություններից»,- հավելել է Փսակին:

Վերլուծաբանների կարծիքով՝ ֆինանսական օգնության վերաբերյալ բանակցությունները նման են Ուկրաինայի նկատմամբ արևմտյան ազդեցության ուժեղացման փորձի:

ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն այս շաբաթ նախատեսում է այցելել Կիև: Ակնկալվում է, որ այսօր Կիև կժամանի նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, փոխանցում է podrobnosti-ն:

Նախորդ հոդվածը‘Կարլոս Տևես. Այժմ իմ հարազատ թաղամասում թմրանյությերը ամենուր են’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ուղղում է դատական սխալները’