‘ԱՄՆ-ը և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը’

800

ԱՄՆ-ը եւ Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքներով Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

«Նիստի մասնակիցները քննարկեցին վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր, որի նպատակն է վերացնել վիզային ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար եւ 10 տարվա բազմակի վիզաներ սահմանել ՀՀ քաղաքացիների համար: ԱՄՆ-ն նաեւ ողջունել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները», — ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 18-22-ն NASDAQ OMX Armenia բորսայում արտարժութային գործարքները աճել են ավելի քան 8 անգամ ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ձմեռ է գալու, թեժ է լինելու ‘