‘
Հետաքննության դաշնային բյուրոյի նյույորքյան գրասենյակը հերքել է ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ձերբակալության մասին լուրերը, տեղեկացնում է BBC-ն:
Մինչ այդ լուր էր տարածվել, որ Աբրամովիչին ձերբակալել են ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի ծառայողները: Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մաննը նշել էր, որ ռուս գործարարն իրոք գտնվում է ԱՄՆ-ում, սակայն «նրան ոչ ոք չի ձերբակալել»:
Մանը հրաժարվել էր հստակ նշել, թե որտեղ է գտնվում Աբրամովիչը: Forbes ամսագրի հրապարակած վերջին վարկանիշային աղյուսակում Աբրամովիչի կարողությունը կազմել է 10,2 միլիարդ դոլար:
‘