‘
ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում գնալով աճող ապակայունացման կապակցությամբ և իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել այդ երկիրը, հայտնում է France Presse գործակալությունը:
«Սելեկա» խմբավորման ապստամբները չորեքշաբթի օրը մոտեցել են ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգա՝ կառավարական ուժերից պահանջելով վայր դնել զենքը: Երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին գահընկեց անելու նպատակով ստեղծված խմբավորման զինյալներին վերջին մեկ ամսվա ընթացքում հաջողվել է վերահսկողության տակ առնել մի շարք բնակելի շրջաններ, որից հետո «Սելեկա»-ի գրոհայինները շարժվել են դեպի մայրաքաղաք:
Նախորդ շաբաթ հարևան Չադից զինվորական ստորաբաժանում է ուղարկվել ԿԱՀ՝ խաղաղության վերականգնման նպատակով, որը սակայն, դեռևս չի միջամտում ապստամբների գործողություններին:
‘