‘ԱՄՆ-ի առաջին տիկինը հաքերների հարձակման զոհ է դարձել’

677

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ցանցահենների զոհ է դարձել: Ըստ France Presse լրատվականի հաղորդած տեղեկության՝ հակերները հայթաթել են և համացանցում են տեղադրել ԱՄՆ նախագահի տիկնոջ իբրև թե գաղտնի տվյալները:

Կայքում ներկայացված են առաջին տիկնոջ վարկային քարտի գործարքները, սոցիալական ապահովագրության համարանիշը, հասցեները և հեռախոսահամարները: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս միջադեպը:

Չարագործների հավաստիացմամբ, SU դոմեյնով կայքում հրապարակված են նաև ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և հանրահայտ անձանց, մասնավորապես նախկին պետքարտողար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, դերասաններ Մել Գիբսոնի, Էշտոն Քաթչերի և այլոց գաղտնի տեղեկությունները:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիները հերքել են Ադրբեջանում հեղափոխություն նախապատրաստելու մեղադրանքները’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. ՍԴ-ն ընդամենը իրավաբանական տեսք է տալիս նախագահականի որոշմանը’