Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 11-րդ տուրում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը սեւ ֆիգուրներով պարտության է մատնել Դարիուշ Շվիրցին եւ 6,5 միավորով Լենիեր Դոմինգեսի հետ կիսում է երրորդ-չորրորդ տեղերը։
Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է, որը վաստակել է 7,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ Ռեյ Ռոբսոնը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 11 հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ կիսում է 11-12-րդ տեղերը։
ԱՄՆ-ի առաջնության ավարտին մնացել է 2 տուր։