‘ԱՄՆ-ի արևելյան հատվածով երկնաքար է անցել’

663

Մարտի 22-ին ԱՄՆ-ի արևելյան ափի վրայով, ամենայն հավանականությամբ, երկրնաքար է սլացել, գրում է ИТАР-ТАСС լրատվականը:

Երկնքում թռչող վառ կետի մասին լուրը սոցցանցերում տարածել են Մասաչուսեթս և Վիրջինիա նահանգների միջև ընկած տարածքի բնակիչները:

ԶԼՄ-ների տվյալներով երկնաքարը արևմուտքից դեպի արևելք է սլացել երեկոյան 20:00-ի մոտակայքում:

«Դա նման էր երկնքով առկայծող մի քանի վայրկյան տևողությամբ պայծառ հրավառույթյան: Երկար դեղին բիծ էր, որը հետո առկայծեց սպիտակ և կանաչ գույներով»,- Twitter սոցիալական ցանցում գրել է Վաշինգթոնի մերձակայքում բնակվող ականատեսներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին մերկացել է բարեգործական նախագծի համար. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Կանադայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մոտ 100 տուժած կա’