ԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել

432

ԱՄՆ իշխանությունները երկրի հյուսիսային հատվածի երկնքում մեծ բարձրությամբ թռչող հետախուզական օդապարիկ են նկատել և ուշադիր հետևում են դրա շարժմանը։

«ԱՄՆ կառավարությունը հետևում է հետախուզական օդապարիկին, որն այս պահին գտնվում է ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում»,- հայտարարել են ռազմական գերատեսչությունում։

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Պենտագոնում կասկած չունեն, որ օդապարիկը չինական է։ ԱՄՆ իշխանությունները հարցում են ուղղել ՉԺՀ-ին այդ օբյեկտի վերաբերյալ, բայց չեն խոցել՝ դրա պատկառելի չափերի պատճառով։

«Բայդենը պետք է անհապաղ խոցի չինական լրտեսական օդապարիկը»,- նման պահանջ է ներկայացրել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «երբեք դա չէր հանդուրժի»։

Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սերտ կապ է պահպանում ամերիկյան գործընկերների հետ և ապահովում է սեփական օդային տարածքի անվտանգությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսն» ու «Ինտերը» կխաղան Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում
Հաջորդ հոդվածըՍպիտակ տունը հերքել է Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների քննարկման մասին լուրերը