‘ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական համայնքը կոչ է անում հարգել հունվարի 20-ի զոհերի հիշատակը’

657

ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական համայնքը ուղերձ է հղել այդ երկրի Կոնգրեսին, այսօր հաղորդել է Turkish Actionalert օնլայն-թերթը:  Ուղերձում կոչ է արվում հարգել հունվարի 20-ի զոհերի հիշատակը, ինչպես նաև մանրամասն նկարագրվում են այդ օրվա ողբերգական իրադարձությունները:

Ըստ այդմ՝ 1990 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը խորհրդային բանակը, առանց արտակարգ դրություն հայտարարելու, ռազմական գործողություններ է սկսել Ադրբեջանի դեմ: Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն՝ հետաքննությամբ պարզվել է, որ այդ գործողությունների արդյունքում զոհվել է 132, վիրավորվել 612 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալության են ենթարկվել, ավերվել են հարյուրավոր շենքեր, պետությանը և քաղաքացիներին հսկայական նյութական վնասներ են հասցվել:

Նախորդ հոդվածը‘Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում նորպասակ զույգի օդապարիկը վթարի է ենթարկվել (տեսանյութ)’