ԱՄՆ-ի կարծիքով՝ Ուկրաինան ինքը պիտի որոշի՝ փորձի՞ գրավել Ղրիմը, թե՞ ոչ

320

Ամերիկյան վարչակազմի կարծիքով՝ Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ փորձե՞լ գրավել Ղրիմը, թե՞ ոչ։ Վաշինգտոնը հրաժարվում է ճշտել՝ պատրա՞ստ է աջակցել Կիևի այդ հավանական նպատակներին։

«Ուկրաինացիները պետք է որոշեն՝ արդյոք ռազմական նպատակ են դնում վերադառնալ փետրվարի 23-ի՞, թե՞ 2014 թ․ սահմանների վիճակին։ Ի վերջո՝ դա իրենց որոշումն է լինելու»,- երեքշաբթի վաշինգտոնյան Ռազմական մեկնաբանների խմբի  (Defense Writers Group) հետ օնլայն հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ ՊՆ-ի քաղաքական հարցերով փոխնախարար Քոլին Քոլը։

Նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները ռազմական և ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ուկրաինայի այդ ջանքերին՝ ուղղված Ղրիմի ազատագրմանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՄասքը վաճառել է Tesla-ի իր բաժնետոմսերի մի մասը՝ գրեթե 4 մլրդ դոլարի