‘ԱՄՆ-ի կրթական հաստատություններում նորից կրակոցներ են հնչել’

606

Մինչ ամերիկյան իշխանությունները քննարկում են հրազենի ձեռքբերման պայմանները խստացնելու հարցը, երկրի կրթական հաստատությունների տարածքում հերթական հրաձգություններն են տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը:

Կենտուկի նահանգի Հեզարդ քաղաքի քոլեջներից մեկում հրազենային կրակոցով երկու մարդ է սպանվել: Ավելի վաղ Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքի մի քոլեջում ուսանողը կրակել էր ուսումնական հաստատության աշխատակիցներից մեկի ուղղությամբ,  այնուհետև ինքնասպանության փորձ էր կատարել: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել երկուսի կյանքն էլ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում Նյութաունի ողբերգությունից հետո զենք կրելու վերահսողությունը խստացնող առաջին օրինագիծն է ընդունվել:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Մալի’
Հաջորդ հոդվածը‘«Աշ-Շաբաբը» որոշել է մահապատժի ենթարկել Սոմալիում գերության մեջ գտնվող ֆրանսիացի հետախույզին’