‘ԱՄՆ-ի հետ համագործակցությունը վտանգված է . Մամուլ’

916

Երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան Contour Global ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարով ձեռք բերել Որոտանի հէկերի համալիրը, իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ՝ ցույց տալով, թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին։ Ու թեև երեկ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ս. Գալստյանը հայտարարել է, թե առքուվաճառքի պայմանագիրը պատրաստ է ստորագրման, «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, հակառակն են պնդում։ Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցի փակ քննարկման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը մի քանի օր առաջ անսպասելիորեն վերանայվել է, և գործարքի ճակատագիրը վտանգված է։

«Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը վերջին պահին ամերիկյան ընկերությանն առաջադրել է երկարաժամկետ ներդրումների նոր պայմաններ։ Թե ինչու է գործադիրը նախապես համաձայնեցված պայմանագիրը հենց Վ. Պուտինի այցի օրերին վերանայել, դժվար չէ կռահել։ Նկատենք, որ այս գործարքի վիժեցումը կարող է բացասական անդրադառնալ ԱՄՆ-ի հետ համատեղ մյուս ծրագրերի վրա»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ռուսական ընկերությունը առաջարկում էր ավտոկայանատեղիների սպասարկումը իրականացնել շահույթի 1 տոկոսով . Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 4-ին ծնված հայտնիները’