‘ԱՄՆ-ի նախագահը պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել Իրանի դեմ’

1040

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հաստատել է այն միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Իրանի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթն իրականացնելու համար: Իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների այդ փաթեթի վերաբերյալ օրինագիծը կոնգրեսն ընդունել էր օգոստոսի 2-ին: Իսկ այսօր Օբաման օրենք է ընդունել, որը նախատեսում է պատճամիջոցներ կիրառել այն ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնք համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի արդյունահանման հարցում, Իրանին վաճառում, վարձակալում կամ տանկերներ են տրամադրում նավթ տեղափոխելու համար, ինչպես նաև ապահովագրական քողածածկույթ են տրամադրում  National Iranian Tanker պետական ընկերությանը: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում բոլորի համար, ովքեր Իրանի հետ համագործակցում են վառելանյութի, նավթաքիմիական կամ գազի բնագավառներում կամ էլ օգնում են երկրի նավթային և գազի արդյունաբերությանը ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ենթակառուցվածքային զանազան սարքերի ձեռք բերելու հարցում:

Աղբյուրը՝ РИА Новости
Լուսանկարը՝ AFP/ Robin Beck

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Բա դա ձեր խելքի բա՞նն է’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են’