‘ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հերթական հարվածն են հասցրել Իրաքի ռազմական խմբավորումների ուղղությամբ’

830

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը օգոստոսի 17-ին հերթական հարվածն են հասցրել Մոսոլիի շրջանի «Իրաքի իսլամական հանրապետության եւ Լեւանտի» ռազմական խմբավորումների ուղղությամբ: Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նման որոշում է կայացրել ելնելով ազգային անվտանգության շահերից:

Գործողությունների արդյունքում ոչնչացվել են երեք մարտական մեքենաներ, որոնցից մեկի վրա առկա էր զենիթահրթիռային զենք: Օբամայի խոսքով՝ տարածքում վերահսկողության կորուստը սպառնալիք էր ինչպես մեծ քանակությամբ հասարակ քաղաքացիների եւ ամերիկացիների, այնպես էլ Բաղդադում գտնվում ԱՄՆ դեսպանատան համար: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ռազմական գործողությունները իրականացվել են Իրաքի կառավարության խնդրանքով եւ համագործակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Բրենդան Ռոջերս. «Առավոտյան Սուարեսը նոր մրցաշրջանում մեզ հաջողություն է մաղթել»’
Հաջորդ հոդվածը‘Իրանում գրանցվել է 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ’