‘ԱՄՆ-ի և Կուբայի առաջնորդների պատմական ձեռքսեղմումը’

1178

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն Պանամայում «Ամերիկաների գագաթնաժողովից» առաջ սեղմել են միմյանց ձեռքը և սիրալիր զրուցել են:

Դրանից առաջ նրանք նույն կերպ իրար ողջունել էին 2013 թ. դեկտեմբերին, երբ հանդիպել  էին Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ, սակայն չէին շփվել, իսկ պետքարտուղար Ջոն Քերին էլ նշել էր, թե հանդիպումը նախատեսված չէր և պատահական է ստացվել:

Շաբաթ օրը երկու երկրների ղեկավարները լիարժեք միջպետական բանակցություններ կվարեն՝ Կուբայի հեղափոխությունից հետո  56 տարիների ընթացքում առաջին անգամ:

Կրտսեր Կաստրոյի հետ կարճ զրույցում Օբաման համոզմունք է հայտնել, որ կուբացիների կյանքը շուտով կբարելավվի: «Ոչ թե Միացյալ Նահանգներիպարտադրանքով, այլ կուբացիների տաղանդի և ոգեշնչվածության ու իրենց միջև ազատ բանավեճի շնորհիվ, ինչի արդյունքում կընտրվի բարգավաճման լավագույն ճանապարհը»,- ասել է Օբաման:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կարլոսը փորձել է համոզել Նեյմարին, որ «Ռեալ» տեղափոխվի ‘
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Կարող եմ պարզապես ասել, որ երազելը վնասակար չէ»’