ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները քննարկել են իրավիճակն Աֆղանստանում

115

Երեքշանթի իրավիճակն Աֆղանստանում քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Վերջինս Վաշինգտոն է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթից առաջ։

Բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում, ասվում է, որ Լոնդոնը և Վաշինգտոնը կարող են թալիբներին ճանաչել որպես Աֆղանստանի օրինական իշխանություն՝ եթե միայն նրանք պահպանեն մարդու իրավունքները։

«Երկու երկրների առաջնորդները համաձայնել են, որ «Թալիբանը» ճանաչելու ցանկացած միջազգային գործողություն պետք է համակարգված լինի և կախված լինի նրանից, թե արդյոք այդ խումբը հարգում է մարդու իրավունքները»,- հաղորդում է Դաունինգ-սթրիթը։

Երեքշաբթի Բայդենն առաջին անգամ որպես ԱՄՆ նախագահ՝ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում, և հիմնականում խոսել է գլոբալ տաքացման խնդրի մասին։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է զարգացող երկրներին ամեն տարի հատկացնել 11 մլրդ դոլար՝ պայքարելու համար կլիմայի փոփոխությունների դեմ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹալիբներն ուզում են ելույթ ունենալ ՄԱԿ-ում
Հաջորդ հոդվածըԱնդրես Ինիեստա․ Չավին պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»