ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի առաջնորդները կարող են հանդիպել մինչև տարեվերջ

117

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը սկզբունքային համաձայնության են եկել մինչև տարեվերջ վիրտուալ գագաթնաժողով անցկացնելու շուրջ, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։

Այդ որոշումը կայացվել է Ցյուրիխում ազգային անվտանգության հարցերով Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի և Չինաստանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի անդամ Յան Ձեչիի երկարատև բանակցություններից հետո։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցում հայտնել է, որ հանդիպման ձևաչափը և ամսաթիվը քննարկվում են, սակայն դրանց մանրամասները դեռ համաձայնեցված չեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը15 տարի առաջ Մոսկվայում սպանվեց Աննա Պոլիտկովսկայան
Հաջորդ հոդվածըԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մեղադրվում է կոռուպցիայի մեջ