ԱՄՆ-ի և Օվկիանիայի երկրների 2-րդ գագաթնաժողովը` սեպտեմբերի 25-29-ին

45

Խաղաղօվկիանոսյան կղզի-երկրների առաջնորդները սեպտեմբերի 25-ից 29-ի ժամանակաընթացքում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Այդ մասին հաղորդել է Pacific News Service  լրատվական կայքը՝ հղում անելով Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի գլխավոր քարտուղար Հենրի Պունային։

Պունան հույս է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն «տարածաշրջանի փաստացի խնդիրները, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունները և տնտեսության վերականգնումը Covid-19-ի համավարակից հետո»։

Պունան նաև ընդգծել է, որ վերջին շրջանում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը հաճախ է դառնում «ռազմավարական հետաքրքրությունների, մրցակցության և շահարկումների առարկա՝  Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությամբ պայմանավորված»։

«Սակայն նման ուշադրությունը հավերժ չի լինի, ուստի մենք պետք է դրանից օգուտ քաղենք՝ փոխգործակցելով ցանկացած գործընկերոջ հետ, որը պատրաստ է աշխատել մեզ հետ»,- ասել է նա։

ԱՄՆ-ի և Խաղաղ օվկիանոսի կղզի-պետությունների առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 28-29-ին Վաշինգտոնում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԸստ Էրդողանի` հակամարտությունն Ուկրաինայում երկար կտևի
Հաջորդ հոդվածըՏոկիոն, Սեուլը և Վաշինգտոնը մտահոգ են Մոսկվայի և Փհենյանի համագործակցությամբ