‘ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող PFP կրթաթոշակային ծրագիր’

738

Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերիբաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ին ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության միություններում, քաղաքական կուսակցություններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիննրում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ
  • ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2014թ. աշնան ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ում կլինեն սեպտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 8-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

 PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: 

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
  • դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ
  • ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական սեկտորում
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

Օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետները մինչեւ 2014 թվականի ապրիլի 3-ը կարող են ուղարկել օն-լայն հայտեր PFP ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը (սեղմեք այստեղ https://ais.americancouncils.org/pfp):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր գրասենյակ՝ 560045 հեռախոսով:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին ընկել է շենքից եւ վնասել գազի խողովակը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում’