‘ԱՄՆ. ԿԺԴՀ-ն հրթիռային շարժիչի ևս մի փորձարկում է անցկացրել’

1904

ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Հյուիսային Կորեան անցյալ չորեքշաբթի հրթիռային շարժիչի ևս մի փորձարկում է անցկացրել:

Վերջին անգամ ԿԺԴՀ-ում հրթիռային շարժիչի փորձարկման մասին հաղորդվել է մարտ ամսին: Այն ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ազդարարել էր ԿԺԴՀ-ում հրթիռային նոր արդյունաբերության ծնունդը: Նրա խոսքով՝ այդ շարժիչի շնորհիվ Փհենյանը հնարավորություն կունենա համաշխարհային կարգի հրթիռներ արձակել:

Մինչդեռ Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ նման շարժիչը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու համար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ կգումարվի’
Հաջորդ հոդվածը‘Մեյն առաջարկել է ԵՄ երկրների քաղաքացիներին թույլ տալ մնալ Բրիտանիայում’