‘ԱՄՆ կոնգերսը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների դեմ’

576

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է բանաձևի նախագիծ Ուկրաինայի վերաբերյալ: «Ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդի դեմոկրատական և եվրոպական ձգտումների և առանց վախի ու սպառնալիքի՝ սեփական ապագան ընտելու իրավունքի» վերնագրված բանաձևը պատրաստել է արտաքին գործերի հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը: Փաստաթղթի նախագիծն արժանացել է երկու կուսակցությունների հավանությանը:

Բանաձևի նախագծում կոչ է արվում Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվության կանչել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնություն կիառելու բոլոր մեղավորներին և ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, ովքեր պաշտպանել են «իրենց ժողովրդավարական իրավունքները»:

Փաստաթղթում նաև կոչ է արվում հարգել հարյուր հազարավոր քաղաքացիների «ժողովրդավարական իրավունքները», ովքեր շարունակում են  Կիևում և Ուկրաինայի մյուս քաղաքներում հանդես գալ ի պաշտպանություն սեփական երկրի ժողովրդավարական, եվրոպական ապագայի: «Իսկ ուկրաինական իշխանությունների կողմից բռնության շարունակման դեպքում Ներկայացուցիչների պալատը կարող է քննարկել նպատակային պատժամիջոներ կիրառելու հարցը նրանց նկատմամբ, ովքեր ուժ կիրառելու հրաման են արձակում կամ կատարում են այդ հրամանը»,- ասված է բանաձևի նախագծում:

Բացի այդ՝ փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է շարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ Ուկրաինայի հակամարտության «խաղաղ կարգավորման» ուղղությամբ, և հետագայում ևս պաշտպանեն  ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրմամբ Եվրոպային մոտենալու՝ ուկրաինացի ժողովրդի ձգտումը, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Հաջորդ տարվանից ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.66 դրամ/դոլար’