‘ԱՄՆ կոնգրեսականը վրդովմունք է հայտնել Բաքվի քաղաքականության առնչությամբ’

866

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածի 27-րդ տարելիցի առնչությամբ, գրում է «Asbarez»-ը:

Շիֆը, մասնավորապես, վրդովմունք է հայտնել Բաքվի քաղաքականության առնչությամբ, որը չի ճանաչում սեփական սխալները և շարունակում է հայատյացության քաղաքականությունը, ինչի վկայությունն է հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև մշտական սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին: «Սումգայիթի ջարդերը հանգեցրին էթնիկ զտումների և Ադրբեջանի 450 հազարանոց հայ համայնքի անհետացման: Դրա գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմը», — հայտարարել է Շիֆը:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտը» կրկին դուրս կգա բողոքի ցույցի’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն ներկուսակցական լրջագույն խնդիրներ ունի քննարկելու’