ԱՄՆ կոնգրեսականի ակաունտը արգելափակվել է

322

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թեյլոր Գրինի Twitter-յան հաշիվը վերջնականապես արգելափակվել է՝ այդ հարթակի կանոնները հինգերորդ անգամ խախտելու համար։ Կոնգրեսականը տեղեկություններ է տարածել կորոնավիրուսի մասին, որոնք հակասում են պաշտոնական տվյալներին։

Ջորջիա նահանգից ընտրված կոնգրեսականի պաշտոնական ակաունտը վարում են նրա օգնականները, և արգելափակումը դրան չի առնչվում։ Քաղաքական գործիչը Twitter-ն անվանել է Ամերիկայի թշնամի և նրան մեղադրել կոմունիստական հեղափոխությանն աջակցելու մեջ։

Արգելափակման պատճառ է դարձել Գրինի գրառումը, որում նա հայտարարել է «Ամերիկայում Covid-19-ի դեմ պատվաստումների հետևանքով մահացության չափազանց բարձր ցուցանիշների» մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը․ երկրում պաշտոնապես հաստատվել է պատվաստման հետևանքով ինը մահ, որոնք բոլորն էլ կապ ունեն Jonson & Jonson պատվաստանյութի չափազանց հազվադեպ կողմնակի ազդեցությունների հետ։

Թեյլոր Գրինի թվիթերյան հաշվի արգելափակումը ողջունել են ապատեղեկատվության դեմ պայքարողները։ Գրինը փորձում է արգելափակումը ներկայացնել որպես քաղաքական հետապնդում, մինչդեռ «իրականում դա արվել է այն պարզ պատճառով, որ նա իսկական ստեր տարածող է», — հարցազրույցում ասել է համացանցում ապատեղեկատվությունը ուսումնասիրող Իմրան Ահմեդը։

Իսկ սոցցանցերի և կորպորացիաների կողմից գրաքննության հակառակորդները վտանգավոր նախադեպ են տեսնում կատարվածի մեջ։ «Դա հակաուտոպիա է, երբ չընտրված տեխնոօլիգարխներն օրինական ընտրված կոնգրեսի անդամին կամ նույնիսկ գործող նախագահին արգելում են օգտագործել իրենց զանգվածային հարթակը»,- հայտարարել է հրապարակախոս Գլեն Գրինվալդը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԸնդդեմ միջուկային պատերազմի
Հաջորդ հոդվածըՊարզվել է ահաբեկչական ակտ իրականացրած մահապարտի ինքնությունը