‘ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 1988-90 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերը’

947

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ռոբերտ Դոլդը, Քեթրին Քլարկը, Ջիմ Քոստան և Բրեդ Շերմանը հանդես են եկել 1988-90 թվականներին Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, կոնգրեսականները նաև դատապարտել են շարունակվող բռնությունը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա կառավարության կողմից սպառնալիքները։

«Մենք պատասխանատվություն ենք կրում և պետք է բարձրացնենք մեր ձայնը, երբ ազգային պատկանելության համար  մարդիկ դառնում են բռնության ու բռնաճնշումների թիրախ։ Ես իմ գործընկերների հետ շարունակում եմ ջանքեր գործադրել, որպեսզի լույս սփռվի այդ իրադարձությունների վրա, որպեսզի զոհերը չմոռացվեն։ Հուսով եմ, որ բոլորս կարող ենք միավորվել և դատապարտել նախկինում կատարված բռնությունները, ինչպես նաև հաստատել ապագայում զգոն լինելու մեր պատրաստակամությունը», — նշել է Փալոունը:

Դոլդի կարծիքով՝ 27 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունները հիշեցնում են աշխարհում հանուն ազատության պայքարի մասին: «Այսօր մենք զորակցություն ենք հայտնում հայ համայնքին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որոնք սգում են ընտանիքի և բարեկամների կորուստը: Միացյալ Նահանգներն առաջիկայում ևս պետք է աշխատեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ ապագայում նրանց անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու համար», — հայտարարել է նա:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն գազալցակայանում ` հրդեհի բռնկմամբ’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. Նեմցովի սպանության գործով Չեչնիայում ձերբակալվել է ևս երկու հոգի’