ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով հրաժարվել Թուրքիայի ՈՕՈւ-ին F-19 կործանիչներ վաճառելուց։
Այդ մասին հաղորդել է Reuters-ը։
Անկարայի հետ գործարքից պահանջում են հրաժարվել 11 ամերիկացի օրենսդիրներ։ Նրանք գրել ե, թե վստահ են, որ Կոնգրեսը մտադիր է արգելափակել ռազմական օդանավերի վաճառքը։ Կոնգրեսականների կարծիքով՝ տվյալ պահին Թուրքիան, լինելով Վաշինգտոնի դաշնակիցը ՆԱՏՕ-ի գծով, իրեն հակառակորդի պես է պահում։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո այն մասին, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է հակահրթիռային պաշտպանության C-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ, մենք չենք կարող մեզ թույլ տալ վտանգի տակ դնել մեր ազգային անվտանգությունը»,- ասվում է նամակում։
Նամակը թվարգրված է հոկտեմբերի 25-ով։ Մինչդեռ նոյեմբերի 23-ին Անկարան տեղեկացրել էր, որ թուրքական ՌՕՈւ-ն սկսել է F-16 կործանիչներ գնելու գործընթացը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը ԱՄՆ-ից ակնկալում են ոչ միայն նոր մատակարարումներ, այլև «աջակցություն՝ Թուրքիայի ունեցած ռազմական օդանավերն արդիականացնելու հարցում»։
Փոխանցում է lenta.ru-ն։
